882 դիտում
21:36 15-05-2015
Քաղաքապետը պարգևատրել է շախմատի դպրոցականների համաքաղաքային հուշամրցաշարի հաղթողներին
Երևանի հ. 171 հիմնական դպրոցում ավարտվել է Շախմատի օլիմպիական չեմպիոն, միջազգային կարգի գրոսմայստեր Կարեն Ասրյանի հիշատակին նվիրված շախմատի դպրոցականների համաքաղաքային հուշամրցաշարը: Փակման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել Երևանի քաղաքապետ, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Տարոն Մարգարյանը, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, Հայաստանի շախմատի ակադեմիայի տնօրեն Սմբատ Լպուտյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Ռոբերտ Սարգսյանը, Ավան վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանը, շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամները, նաև Կարեն Ասրյանի ծնողները:
Երևանի քաղաքապետը դպրոցի տնօրենի ուղեկցությամբ նախ այցելել է դպրոցում բացված Կարեն Ասրյանի անունը կրող շախմատի դասասենյակ, որտեղ պահպանվում են նաև շախմատի վաղամեռիկ օլիմպիական չեմպիոնի մարզական հաջողությունների մասին փաստող անձնական իրեր:
Հուշամրցաշարի փակման հանդիսավոր արարողության շրջանակում Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, Հայաստանի շախմատի ակադեմիայի տնօրեն Սմբատ Լպուտյանը, շնորհավորելով առաջնության մասնակիցներին, շնորհակալություն է հայտնել Երևանի շախմատի ֆեդերացիային հուշամրցաշարի անցկացմանն աջակցելու և մայրաքաղաքում մարզաձևի զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման հարցում դրսևորած հստակ ու նպատակային քայլերի համար:
Շախմատի դպրոցականների համաքաղաքային հուշամրցաշարի առաջին, երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած Ավան,
Կենտրոն և Նոր Նորք վարչական շրջանների հաղթող թիմերին գավաթներն ու մեդալները հանձնել է Երևանի քաղաքապետ, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Տարոն Մարգարյանը: Մյուս վարչական շրջանների թիմերն ու հուշամրցաշարի գլխավոր մրցավար Վահան Դիմաքսյանն էլ արժանացել են Երևանի քաղաքապետի շնորհակալագրերի:
Ողջունելով առաջնության մասնակիցներին՝ քաղաքապետը նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ է մաղթել նրանց: «Երևանում նմանատիպ միջոցառումների անցկացումն արդեն հաճելի ավանդույթ է դարձել, և համոզված եմ, որ այս մրցաշարն էլ իր հերթին ի հայտ կբերի բազմաթիվ տաղանդաշատ երեխաների, ովքեր կշարունակեն բարձր պահել Հայաստանի ու քաղաքամայր Երևանի պատիվը: Վստահեցնում եմ նաև, որ մենք մշտապես աջակցելու ենք բոլոր մրցաշարերի անցկացմանը, որոնք կնպաստեն մայրաքաղաքում շախմատի զարգացմանը»,- ընդգծել է քաղաքապետը:
Հարկ է նշել, որ Շախմատի օլիմպիական չեմպիոն, միջազգային կարգի գրոսմայստեր Կարեն Ասրյանի հիշատակին նվիրված շախմատի դպրոցականների համաքաղաքային հուշամրցաշարին մասնակցել են 48 դպրոցականներ, որոնք ներկայացրել են մայրաքաղաքի բոլոր 12 վարչական շրջանները:
Նմանատիպ նյութեր
3200 դիտում
16:05 31-05-2017
Տարոն Մարգարյանը պարգևատրել է շախմատի դպրոցականների համաքաղաքային հուշամրցաշարի հաղթողներին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
1026 դիտում
19:12 24-03-2015
Տարոն Մարգարյանը պարգևատրել է դպրոցականների շախմատի 9-րդ օլիմպիադայի քաղաքային փուլի հաղթողներին
1353 դիտում
20:59 31-03-2016
Տարոն Մարգարյանը պարգևատրել է դպրոցականների շախմատի 10-րդ օլիմպիադայի քաղաքային փուլի հաղթողներին
Այս բաժնից
463 դիտում
18:46 14-11-2024
Գրետա Թունբերգն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
610 դիտում
18:33 14-11-2024
Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Ուրուգվայի նախագահին
496 դիտում
18:08 14-11-2024
Կայացել է Երևանի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի նիստը