1092 դիտում
20:52 15-05-2015
Հայաստանի և Մոլդովայի միջև բեռնափոխադրումները կազատականացվեն. տեսանյութ
Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում մեկնակարկած Սևծովյան տնտեսական համագործակցության անդամ պետությունների տրանսպորտի նախարարների խորհրդակցությանը մասնակցող ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը մայիսի 14-ին հանդիպեց Մոլդովայի Հանրապետության տրանսպորտի և ճանապարհային ենթակառուցվածքների նախարար Վասիլի Բոտնարի հետ:
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից բեռնափոխադրումների բնագավառում տարվող բարեփոխումների քաղաքականությունը, ինչպես նաև բեռնափոխադրումների բնագավառում այլ պետությունների հետ արդեն իսկ գոյություն ունեցող ազատականացման փորձը՝ երկու երկրների տրանսպորտի նախարարները ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության կառավարության և Մոլդովայի Հանրապետության կառավարության միջև միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին» 1996թ. հոկտեմբերի 30-ին Քիշնևում ստորագրված համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրություն:
Դրա արդյունքում կազատականացվի Հայաստանի և Մոլդովայի միջև բեռնափոխադրումների ոլորտը, այսինքն՝ երկու երկրների միջև բեռնափոխադրումներն այսուհետ կիրականացվեն առանց թույլտվությունների անհրաժեշտության, փոխադրողների համար կկրճատվի վարչարարությունը, կնվազի փոխադրման ժամանակը, որն էլ իր հերթին կբերի բեռների փոխադրումների ինքնարժեքի նվազեցման:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
478 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
622 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
1093 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը