ՀԱԿ պատգամավորների շրջանում ստորագրահավաք է կազմակերպվում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ
ՀԱԿ խմբակցությունը ստորագրահավաք է սկսել էլեկտրաէներգիայի թանկացման դեմ:
Այս մասին այսօր խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:
Նրա խոսքով, անկախ խմբակցությունից բոլոր պատգամավորները պետք է պարզաբանումներ մտցնեն էլեկտրաէներգիայի թանկացման պատճառների վերաբերյալ:
Միաժամանակ ավելացրեց, որ անհրաժեշտ է 44 ստորագրություն, որը մտադիր է մինչեւ երկուշաբթի հավաքել, որ լիագումար նիստի ժամանակ արտահերթ կարգով այդ հարցը բարձրացնի: