Իրաքում մարդասիրական օգնության կարիք ունեցող բնակիչների թիվը 5 ամսում ավելացել է 3 մլն-ով
Մայիսի 14-ին ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մարդասիրական հարցերով տեղակալ Վալերի Ամոսը հայտարարել է, որ Իրաքում մարդասիրական օգնության կարիք ունեցող բնակիչների թիվը 5 ամսում ավելացել է 3 մլն-ով և այժմ կազմում է ավելի քան 8.2 մլն:
Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, Ամոսը նշել է, որ այդ թվում ներառված են այն 2.8 մլն-ը, որոնք ստիպված են եղել լքել իրենց տները, երբ 2014-ի հունվարին հակամարտություն սկսվեց Անբար նահանգում:
Իսկ այսօրվա դրությամբ Իրաքի շուրջ 7 մլն բնակիչ, այսինքն՝ երկրի բնակչության 20 տոկոսը, զուրկ է բուժծառայության հասանելիությունից և մաքուր խմելու ջրից: