211652_close_icon
views-count796 դիտում article-date 23:15 05-05-2023

ՀՀ պետական պարտքը երեք ամսում ավելացել է մոտ 262 մլն դոլարով. aravot.am

Aravot.am-ը գրում է․ Վերջին երեք ամսում, ավելի ստույգ՝ դեկտեմբերի 31-ից մինչեւ մարտի 31-ը Հայաստանի պետական պարտքն ավելացել է 261 մլն 748 հազար դոլարով։

Պաշտոնական տվյալներով՝ 2022 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 10 միլիարդ 637 միլիոն դոլար։ Այս տարվա հունվարից պարտքը սկսել է աճել՝ հունվարին այն կազմել է 10 միլիարդ 673 միլիոն դոլար, փետրվարին՝ 10 միլիարդ 757 միլիոն, մարտին՝ 10 միլիարդ 899 միլիոն դոլար։

Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ արտաքին պարտքը 2022-ի դեկտեմբերի դրությամբ կազմել է 6 միլիարդ 450 միլիոն դոլար, այս տարվա հունվարին՝ 6 միլիարդ 474 միլիոն, ապա այն նվազել է, փետրվարին կազմելով 6 միլիարդ 366 միլիոն դոլար, մարտին նորից աճել, կազմելով 6 միլիարդ 399 միլիոն դոլար։

ՀՀ կառավարության արտաքին պարտքը դեկտեմբերին կազմել է 5 միլիարդ 899 միլիոն դոլար, հունվարին՝ 5 միլիարդ 909 միլիոն դոլար, փետրվարին՝ 5 միլիարդ 812 միլիոն, մարտին՝ 5 միլիարդ 838 միլիոն դոլար։

Ամբողջական հոդվածը` սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր