Հայաստանի պարտքը շարունակում է աճել. պատկերավոր ասած՝ մեկ ամսում այն ավելացել է 55 մլն դոլարով. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հունիսի 1-ի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 5 մլրդ 270 մլն դոլար և մեկ ամսվա ընթացքում աճել է 16.7 մլն դոլարով: Վերջին շրջանում պարտքի մեծացման խելահեղ տեմպի ֆոնին սա բավական հուսադրող է թվում: Պետական պարտքի համեմատաբար ցածր տեմպով աճին զուգահեռ նվազել են նաև մեր արտաքին պահուստները՝ մեկ ամսվա ընթացքում մոտ 36 մլն դոլարով:
Եթե համադրենք այս երկու ցուցանիշները, ապա կստացվի, որ մեր պարտքը, պատկերավոր ասած, մեկ ամսվա ընթացքում աճել է մոտ 55 մլն դոլարով: Իսկ սա արդեն համահունչ է վերջին տարիներին արձանագրվող պարտքի աճի տեմպին:
Մի ուշագրավ փաստ: Պետական պարտքի այսպիսի աճը եղել է հիմնականում ներքին պարտքի կտրուկ աճի պատճառով»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]