211652_close_icon
views-count2478 դիտում article-date 14:28 15-05-2015

Իրեն «եզո» անվանելու համար 26-ամյա Արթուրը սպանել է հարեւանին

26-ամյա Արթուր Ազատյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Երևան քաղաքի Վ. Շենգավիթ 2-րդ փողոցի 2-րդ նրբանցքի տանը գտնվելով ալկոհոլային հարբածության վիճակում՝ իրեն «եզո» անվանելու հարցի շուրջ վիճաբանել է իր հարևան Անդրանիկ Պարսամյանի հետ, որի ընթացքում վերջինիս ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ խոհանոցային դանակով մեկ անգամ հարվածել է նրա որովայնի ձախ շրջանին՝ ձախից որովայնի կողմնային պատի ծակած-կտրած, որովայնի խոռոչ թափանցող վերքով, որովայնամզի, հետորովայնամզային տարածության, որովայնային աորտայի վնասման ձևորով կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ պատճառելով՝ սպանել է նրան: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օերնսգրքի 104 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր