Պարտքի պատճառով 54-ամյա Անդրանիկը դանակի երեք հարվածով փորձել է սպանել հարեւանին
54-ամյա Անդրանիկ Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա պարտքը չվերադարձնելու կապակցությամբ վիճաբանել է իր հարևան Արմեն Աբրահամյանի հետ, որի ընթացքում իր մոտ եղած խոհանոցային դանակով Ա.Աբրահամյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ՝ երեք անգամ հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր հատվածներին և պարանոցի ձախ կեսին:
Սակայն հանցագործությունը ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներում, քանի որ վիճաբանությանը միջամտել է հարևան Խաչիկ Շաքարյանը, թևից բռնելով մի կողմ հրել` այդ կերպ կանխելով նրա հետագա հարվածները:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: