19857 դիտում
11:00 15-05-2015
Նման ցածր վնասաբերության մակարդակ ԱՊՊԱ ոլորտի ընկերությունները երբևէ չեն ունեցել. ՀԱ
«Տրանսպորտային միջոցների ապահովագրությամբ զբաղվող ընկերությունների գործերը վերջին շրջանում զգալիորեն լավացել են,- գրել է «Հայոց Աշխարհ» օրաթերթը:- Երկրորդ տարին անընդմեջ վնասաբերության մակարդակը նվազել է։ Սա այն ցուցանիշն է, որով գնահատվում է համակարգի արդյունավետությունը։
Տրանսպորտային միջոցների պարտադիր ապահովագրության համակարգի վնասաբերությունն այս տարի եղել է ընդամենը 53 տոկոս։ Սա 9 տոկոսով ցածր է, քան անցած տարվա նույն ժամանակահատվածում։
Նման ցածր վնասաբերության մակարդակ ԱՊՊԱ ոլորտի ընկերությունները երբևէ չեն ունեցել։ Մինչ օրս լավագույն ցուցանիշն արձանագրվել էր համակարգի ներդրման միայն առաջին տարվա ընթացքում, երբ վնասաբերությունը կազմեց 55 տոկոս։
Իրավիճակն անհամեմատ բարելավվել է 2013թ. համեմատ։ Այդ տարվա սկզբին համակարգի վնասաբերությունը մի պահ հասավ մինչև 80 տոկոսի։
Հիշեցնենք, որ, սահմանված նորմերի համաձայն, ապահովագրավճարների մինչև 75 տոկոսը նախատեսված է փոխհատուցումների տրամադրման համար, և միայն 25 տոկոսը պետք է ուղղվի վարչական ծախսերի, ինչպես նաև եկամուտների ստացմանը» (մանրամասները՝ թերթի այսօրվա համարում)։
Նմանատիպ նյութեր
2547 դիտում
13:49 26-12-2018
2018 թվականին ունեցել ենք սպանությունների ռեկորդային ցածր մակարդակ 1990 թվականից ի վեր. Նիկոլ Փաշինյան
1357 դիտում
17:30 06-11-2023
Հայաստանը երբևիցե այսքան ցածր գործազրկության մակարդակ չի ունեցել. ֆինանսների նախարար
Այս բաժնից
1246 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»
1090 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»