Իրանում ավարտված շախմատի մրցաշարում Դավիթ Շահինյանն ու Տիգրան Հարությունյանը գրավել են 1-ին եւ 2-րդ տեղերը
Պարսկաստանի Սովմերասա քաղաքում ավարտված «Աբրիշամ օփեն 2015» անվանումը կրող մրցաշարում փայլուն արդյունքի են հասել վանաձորցի ՖԻԴԵ-ի վարպետ Դավիթ Շահինյանը և երևանցի միջազգային վարպետ Տիգրան Հարությունյանը: Մեր երկու ներկայացուցիչներն էլ 9 հնարավորից վաստակել են 7-ական միավոր և գրավել համապատասխանաբար 1-2 տեղերը, հայտնում է ՀՀ Շախմատի ֆեդերացիան: