slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Բելառուսն անդամակցեց Բոլոնիայի գործընթացին
211652_close_icon

Բելառուսն անդամակցեց Բոլոնիայի գործընթացին

views-count641 դիտում article-date 15:02 14-05-2015
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում շարունակվում է Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովն ու Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումը, որին մասնակցում են 47 երկրներից ու միջազգային 20 կազմակերպությունների շուրջ 500 պատվիրակներ, այդ թվում 20 երկիր ներկայացված է նախարարների մակարդակով: Բացման հանդիսավոր նիստին ողջույնի խոսք է ասել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, բացման նիստը վարել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, որպես Բոլոնիայի քարտուղարության ղեկավարումն ստանձնած նախարար: ՀՀ ԿԳ նախարարը հայտարարել է, որ Բելառուսի հանրապետությունը Բոլոնիայի գործընթացի անդամակցության հայտ է ներկայացրել և առաջարկել է հաստատել հայտը: Նորվեգիայի, Շվեդիայի և Հոլանդիայի կրթության ներկայացուցիչները մտահոգություն են հայտնել Բելառուսի անդամակցության կապակցությամբ՝ նշելով, որ Բոլոնիայի անդամ պետությունները պետք է գրավոր հավաստիացում ստանան, որ Բելառուսը պատրաստ է անդամակցությանը և ստանձնած պարտավորությունների կատարմանը: ՀՀ ԿԳ նախարար Ա.Աշոտյանը առաջարկել է ընդունել Բելառուսի անդամակցության հայտը՝ պայմանով, որ Բելառուսը կներկայացնի հստակ ճանապարհային քարտեզ /Բոլոնիայի գործընթացի անդամակցության պարտավորությունների գործողությունների ծրագիր և ժամանակացույց /և ինստիտուցիոնալ բարեփոխումների ու ակադեմիական ազատությունների վերաբերյալ պարտավորությունների կատարումը կվերահսկվի անդամ պետությունների կողմից: ՀՀ ԿԳ նախարարի առաջարկն ընդունվել է և Բելառուսը դարձել է Բոլոնիայի գործընթացին անդամակցած 48-րդ պետությունը:

Նմանատիպ նյութեր