Մադրիդի Ազգային դատարանում որոշվում է Իսպանիայի առաջնության ապագան
Մայիսի 14-ին Մադրիդի Ազգային դատարանը որոշելու է, թե արդյոք իսպանացի ֆուտբոլիստներն իրավունք ունեն հայտարարել գործադուլ, որի պատճառով Իսպանիայի առաջնությունը կարող է դադարեցվել:
Տեղեկացնենք, որ այսօր տեղի է ունեցել դատարանի բաց նիստը, որտեղ Արհմիության և Իսպանիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների Ասոցիացիայի փաստաբանները բանավիճել են հարցի շուրջ:
Նշենք, որ այս հարցը գնալով ավելի է սրվում: Այսօր ՖԻՖԱ-ն և ՈւԵՖԱ-ն զգուշացրել են, որ եթե Իսպանիայի կառավարությունը շարունակի միջամտել իր երկրի ֆուտբոլի ազգային ֆեդերացիայի գործերին, ապա իսպանական ակումբներն ու հավաքականը կարող են հեռացվել միջազգային մրցաշարերից: