Իսպանիայի գավաթի եզրափակիչում Մադրիդի «Ռեալ»-ը 2:1 հաշվով հաղթեց «Բարսելոնա»-ին և հռչակվեց երկրի գավաթակիր: Խաղի հաշիվը 11-րդ րոպեին բացեց Անխել Դի Մարիան: Կատալոնյան ակումբին հաջողվեց հանդիպման հաշիվը հավասարեցնել 68-րդ րոպեին, երբ անկյունայինի խաղարկումից հետո Բարտրան գլխի հարվածով գրավեց Կասիլյասի պաշտպանած դարպասը: Թվում էր, թե խաղը կտեխափոխվի լրացուցիչ ժամանակ, սակայն 85-րդ րոպեին Գարեթ Բեյլը «հրթիռային» արագությամբ շրջանցեց Բարտրային և գնդակը Պինտոյի ոտքերի արանքով ուղարկեց դարպասը: Խաղին ավելացրած լրացուցիչ առաջին րոպեին Նեյմարը կարող էր փրկել իր թիմին պարտությունից, սակայն բրազիլացու հարվածից հետո «Ռեալ»-ին վերահաս գոլից փրկեց դարպասաձողը:
[b]«Բարսելոնա» - «Ռեալ»`1:2[/b]
Գոլեր` Դի Մարիա 11', Բեյլ 85' – Բարտրա 68'