Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը հանդիպեց տնօրեններին
«Բացառել ցանկացած տեսակի դրամահավաքություն»,- հերթական անգամ նման հորդորով հանդես եկավ Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը՝ մայիսի 22-ին կայանալիք դպրոցների Վերջին զանգի արարողություններին ընդառաջ հյուրընկալելով վարչական շրջանի դպրոցների տնօրեններին: Նա արգելեց անգամ դպրոցների բակերում նման խոսակցությունները: Նախազգուշացրեց, որ դրամահավաքության կազմակերպողներն ու մասնակիցները խստորեն կպատժվեն, ընդհուպ՝ աշխատանքից հեռացում:
Տնօրեններն էլ շեշտեցին, որ անընդմեջ տարբեր առիթներով անում են ժողովներ և իրենց հերթին արգելում դրամահավաքության ցանկացած փորձ:
Հանդիպմանը հյուրերը զրուցեցին նաև առաջիկա անելիքներից, և Ռուսլան Բաղդասարյանը պատրաստակամություն հայտնեց ցանկացած տեսակի օգնության. «Մենք մի թիմ ենք, ինքս էլ՝ իմ ողջ անձնակազմով, պատրաստ եմ աջակցել ձեզ, միայն թե լավ կրթեք մեր երեխաներին»: