Հյուսիսային Կորեայի պաշտպանության նախարարը մահապատժի է ենթարկվել
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի կարգադրությամբ մահապատժի է ենթարկվել երկրի պաշտպանության նախարարը: Պատճառն այն է, որ պաշտոնյան զինվորական միջոցառումներից մեկի ժամանակ, որին ներկա է եղել նաև Կիմ Չեն Ինը, ննջել է:
Հարավային Կորեայի հետախուզության տվյալներով, պաշտպանության նախարարը սպանվել է ապրիլի 30-ին զենիթային զենքից:
Ի դեպ, 2 տարի առաջ էլ Կիմ Չեն Ինի հրամանով մահապատժի էին ենթարկվել մի շարք պաշտոնյաներ, այդ թվում` նրա ազգականը: