Հայաստանի և Ադրբեջանի նախագահները ցանկանում են ակտիվացնել բանակցությունները. Ջ. Ուորլիք. տեսանյութ
                        Հայաստանի և Ադրբեջանի նախագահները ցանկանում են ավելացնել հանդիպումների հաճախականությունը, «[url=http://www.amerikayidzayn.com/media/video/2764676.html]Ամերիկայի ձայն[/url]»-ին տված հարցազրույցում պատմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ մեկնաբանելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ նախորդ շաբաթ Վաշինգտոնում կայացած  հանդիպման արդյունքները:
«Նախագահների հնարավոր հանդիպման ամսաթիվը դեռ չի որոշվել, սակայն երկու նախագահներն էլ հայտնել են, որ ցանկանում են ակտիվացնել երկխոսության ընթացքը»,-ասել է Ուորլիքը:
                                            
                    
                    
                                                                    
                        
                        
                         
                     
                     
                     
                     
            


