211652_close_icon
views-count839 դիտում article-date 13:06 13-05-2015

Վարդենիսում մի քաղաքացի հրացան է հանձնել, իսկ Իջևանի մի առանձնատնից ոստիկանները 21 փամփուշտ են հայտնաբերել

Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1982 թ. ծնված Ռոբերտ Մ.-ն կամավոր հանձնել է «Իժ-43Մ» տիպի, 16 մմ տրամաչափի, երկփողանի, ողորկափող որսորդական հրացան: *** Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները, անձնագրավորում կատարելու նպատակով, այցելել են 1978 թ. ծնված Աղվան Գ.-ի առանձնատուն, որտեղ, պահարանի վրա, հայտնաբերել են 7.62 մմ տրամաչափի 21 փամփուշտ: Հայտնաբերվածն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր