211652_close_icon

Ջոն Քերին Վլադիմիր Պուտինին փոխանցել է Բարաք Օբամայի ողջույնը

views-count1275 դիտում article-date 12:31 13-05-2015
Սոչիում նախօրեին հանդիպել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերին: 4 ժամ տևած զրույցի ժամանակ քննարկվել է միջազգային հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես անդրադարձ է եղել երկկողմ գործակցությանն ու Ուկրաինայի իրավիճակին: Ըստ ամերիկյան լրատվամիջոցների, Պուտինի ու Քերիի բանակցությունները կոտրել են 2 երկրի հարաբերություններում առաջացած սառույցը, սակայն դրանք բարելավելու համար դեռ երկար ճանապարհ պետք է հաղթահարվի: Նշենք, որ Ջոն Քերին Վլադիմիր Պուտինին փոխանցել է Բարաք Օբամայի ողջույնը:

Նմանատիպ նյութեր