211652_close_icon

Հրելու պատճառով աստիճաններից վայր է ընկնել

views-count2130 դիտում article-date 11:32 12-05-2015
Հիվանդանոցից ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «դեմքի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1969 թ. ծնված Վարդան Ա.-ն: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նա վնասվածքը ստացել է 1956 թ. ծնված Արմեն Ս.-ի կողմից հրելու պատճառով՝ Կապանի Մ. Պապյան փողոցի թիվ 13 շենքի աստիճաններից վայր ընկնելու հետևանքով: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Արմեն Ս.-ն բերման է ենթարկվել բաժին: Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր