2442 դիտում
10:28 12-05-2015
ՉԼ՝ «Բավարիա»-«Բարսելոնա». Ի՞նչ է անելու Գվարդիոլան
Այսօր Մյունխենի «Ալյանց Արենա» մարզադաշտում կկայանա Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ փուլի «Բավարիա»-«Բարսելոնա» պատասխան հանդիպումը: Գվարդիոլայի թիմի առջև բարդ խնդիր է դրված. պետք է հաղթել կատալոնյան ակումբին, այն էլ խոշոր հաշվով: Այս իրավիճակում դա գրեթե անհնար է:
Իհարկե, Չեմպիոնների լիգայում եղել են նման անհնար դեպքեր, երբ «Լիվերպուլը» դարձավ ՉԼ-ի 2005-ի եզրափակիչի հաղթող, թեպետ 0:3 հաշվով պարտվում էր «Միլանին»: «Դեպորտիվոն» 2004-ին դուրս եկավ կիսաեզրափակիչ, չնայած 1/4-ում առաջին խաղից հետո 1:4 հաշվով պարտվել էր նորից նույն «Միլանին»:
Բայց «Բարսելոնան»՝ դա «Միլանը» չէ, որ այդքան հեշտ բաց թողնի հաղթանակը ձեռքից: Այն էլ՝ ներկայիս «Բարսելոնան»: Որը միայն վերջին չորս հանդիպումն ավարտել է 19:0 հաշվով: Որի հարձակողական հրաշք եռյակը՝ Մեսի, Սուարես, Նեյմար, մրցակցի դարպասը գրավելուց առաջ «սուրճի բաժակի շուրջ» քննարկում է, թե հատկապես ով դառնա գոլի հեղինակ: Որի մոտ արդեն քանի ամիս է, ամեն ինչ ստացվում է: Մրցակցի դարպասը գրավում են ցանկացած դիրքից, ցանկացած հեռավորությունից, դրանց նախորդած կոմբինացիաները մեկը մյուսից գեղեցիկ են և արդյունավետ: Վերջին խաղում, տեսաք, երևի, Պեդրոն ինչպիսի հրաշք գոլի հեղինակ դարձավ: Եվ մենք դեռ առանձին չենք խոսում Մեսիի գործոնի մասին: Մենք կարող էինք այսքան չգրել «Բարսելոնայի» առավելությունների մասին, պարզապես կարելի է նշել, որ Մեսին փայլուն մարզավիճակում է և անցնել առաջ:
Երեք գնդակի տարբերությունը վերացնելը Պեպ Գվարդիոլայի թիմի համար կլինի տիեզերական, գերբնական ինչ որ բան: Բայց «Բավարիան» շատ տխուր տրամադրությամբ է մոտենում հանդիպմանը: Դեռ առաջին խաղում, որը մյունխենցիները պարտվեցին 0:3 հաշվով, զգացնել տվեց պաշտպանության առանցքային խաղացող Դավիդ Ալաբայի բացակայությունը: Չկար նաև Բադշտուբերը: Առջևի գծում, առանց երկու լավագույն խաղացողների՝ Արիեն Ռոբենի և Ֆրանկ Ռիբերիի, ոչինչ չէր ստացվում:
Եվ ընդհանրապես, ի տարբերություն «Բարսելոնայի», այժմ «Բավարիայի» մոտ ոչինչ չի ստացվում: Թիմը պարտվեց Գերմանիայի գավաթի կիսաեզրափակիչում, մոտ է նաև ՉԼ-ի կիսաեզրափակիչի ընդհանուր պարտությանը, Գերմանիայի Բունդեսլիգայի 28-րդ տուրում էլ սեփական հարկի տակ պարտվեց ավելի քան համեստ «Աուգսբուրգից»: Ով ասես, որ չի քննադատում Գվարդիոլային: Մյունխենցիների հարձակվող Թոմաս Մյուլերը նույնիսկ չի թաքցնում իր դժգոհությունը և ակնարկում է, որ կարող է ճամպրուկները հավաքել և «քոչել» «Մանչեսթեր Յունայթեդ»:
Ահա այսպիսի պայմաններում են մոտենում հանդիպմանը թիմերը: Բուքմեյքերներն այս խաղում ավելի բարձր են գնահատում «Բավարիայի» հաղթանակի հնարավորությունները՝ 2.54 գործակցով, կատալոնացիների հաղթանակը՝ 2.56, իսկ ոչ ոքին՝ 3.6: Սակայն իրականում այս հանդիպման հարցերի պատասխանների մեծ մասը տրվել է դեռևս Բարսելոնայում:
Հիշեցնենք, հանդիպումը կկայանա այսօր, Երևանի ժամանակով 22:45-ին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1336 դիտում
13:33 05-04-2014
Գվարդիոլան հանգստի իրավունք կընձեռի «Բավարիա»-ի առաջատարներին
1302 դիտում
13:39 28-04-2014
Գվարդիոլան ներողություն է խնդրել «Բավարիա»-ի երկրպագուներից
2037 դիտում
00:53 17-05-2014
Ինձ չի հետաքրքրում, թե ինչ են անում «Բավարիա»-ն և Գվարդիոլան. Հենրիխ Մխիթարյան
Այս բաժնից
1771 դիտում
20:32 20-11-2024
Սուրեն Աղաջանյանը` Ըմբշամարտի զինվորականների աշխարհի չեմպիոն
1651 դիտում
20:07 20-11-2024
Էլեն Բաբաջանյանը նվաճել է արծաթե մեդալ. ըմբշամարտի զինվորականների ԱԱ
4675 դիտում
09:52 20-11-2024
Ազգերի լիգա. հայտնի է Հայաստանի հավաքականի մրցակիցների վերջնական ցանկը