211652_close_icon
views-count1945 դիտում article-date 21:00 11-05-2015

Մխիթարյանը «Բորուսիա»-«Հերտա» հանդիպման լավագույն խաղացողն էր. Whoscored.com

Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ամենաբարձր գնահատականն է ստացել Գերմանիայի առաջնության 32-րդ տուրում «Հերտայի» դեմ անցկացրած [url=https://shamshyan.com/hy/article/2015/05/09/52375/]խաղի[/url] (2:0) համար: Մխիթարյանին նման գնահատական է տվել Whoscored.com-ը, որը ներկայացրել է ֆուտբոլիստի վիճակագրությունն այդ խաղում: Ըստ այդ վիճակագրության, Մխիթարյանը դարպասի ուղղությամբ մեկ հարված է կատարել, մեկ անգամ օդային պայքարում է հաղթել, երկու անգամ հաղթել գնդակի համար պայքարում, երեք անգամ շրջանցել մրցակիցներին, մեկ անգամ՝ կասեցրել մրցակցի գրոհը: Մխիթարյանի նկատմամբ երեք անգամ են կանոնները խախտել: Հայ ֆուտբոլիստի փոխանցումների ճշտությունը կազմել է 66,7 տոկոս: Մխիթարյանի ստացած գնահատականն է 8,6, որը լավագույն արդյունքն է երկու թիմերի խաղացողների մեջ: Հիշեցնենք, որ «Հերտայի» հետ խաղում Հենրիխ Մխիթարյանը դարձավ երկու գոլային փոխանցման հեղինակ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր