«Հերտա» - «Բորուսիա»`0:4. Մխիթարյանը` գոլի հեղինակ. տեսանյութ
Բունդեսլիգայի վերջին` 34-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիա»-ն հյուրընկալվեց «Հերտա»-ին: Գերմանիայի մայրաքաղաք` Բեռլինում կայացած խաղն ավարտվեց դորտմունդյան ակումբի 2:0 հաշվով հաղթանակով: Հյուրերի կազմում դուբլով աչքի ընկավ Ռոբերտ Լևանդովսկին, ով Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում իր խփած գոլերի թիվը հասցրեց 20-ի և դարձավ առաջնության լավագույն ռմբարկուն: Եվս մեկական անգամ աչքի ընկան Միլոշ Յոյիչը և Հենրիխ Մխիթարյանը: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան հեղինակեց իր թիմի 4-րդ գնդակը: Այդպիսով Մխիթարյանը Բունդեսլիգայի իր առաջին մրցաշրջանում խփեց 9 գոլ և կատարեց 9 գոլային փոխանցում:
Բունդեսլիգայի 2013/2014 մրցաշրջանի խաղարկության արդյունքներով Դորտմունդի «Բորուսիա»-ն զբաղեցրեց երկրորդ տեղը և հաջորդ տարի իր երկիրը կներակայցնի Չեմպիոնների լիգայի խաղարկությունում:
«Հերտա» - «Բորուսիա»`0:3
Գոլեր` Լևանդովսկի 41’, 81’, Յոյիչ 44’