211652_close_icon
views-count4591 դիտում article-date 20:35 11-05-2015

Բարեկարգման և կանաչապատման աշխատանքները՝ Սարյան փողոց-Մաշտոցի պողոտա միջանկյալ հատվածում

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցությանը զեկուցվել է, որ քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցությամբ ընթացքի մեջ են Գլխավոր պողոտայի՝ Սարյան փողոց- Մաշտոցի պողոտա միջանկյալ հատվածի բարեկարգման և կանաչապատման աշխատանքները: Քաղաքապետը հանձնարարել է իրականացվող աշխատանքների մասին պարբերաբար իրազեկել և մանրամասն ներկայացնել հանրությանը: «Մեր համաքաղաքացիների շրջանում որոշակի մտահոգություն կա, որ տարածքը շինարարական այլ բնույթի աշխատանքների հետ կապված է արգելապատնեշով փակվել: Մեկ անգամ ևս տեղեկացրեք հանրությանը, որ Գլխավոր փողոտայի այդ հատվածում իրականացվում են բացառապես բարեկարգման և կանաչապատման աշխատանքներ, ինչի արդյունքում, ի դեպ, կանաչ մակերեսն այստեղ էապես կընդլայնվի: Եվ արդեն ամիսներ անց մեր բնակիչներին կհանձնենք հանգստի հարմարավետ ևս մեկ անկյուն», - նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Նմանատիպ նյութեր