1235 դիտում
18:32 11-05-2015
ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է գերմանական KfW բանկի ներկայացուցիչներին
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է գերմանական KfW բանկի հայաստանյան ծրագրերի ղեկավար Եվա Վիթթի գլխավորած պատվիրակությանը:
Բարձր գնահատելով KfW բանկի գործունեությունը Հայաստանում և ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ
իրականացվող ծրագրերի արդյունավետությունը` նախարարն ընդգծել է, որ մասնավորապես ոռոգման և խմելու ջրի ոլորտներում առկա է նոր ծրագրեր իրականացնելու անհրաժեշտություն:
«Ոռոգման խնդիրը գյուղատնտեսության ոլորտի զարգացման կարևորագույն նախապայմաններից մեկն է, և թեև վերջին տարիներին KfW բանկի հետ համատեղ աշխատանքի շնորհիվ մեզ հաջողվել է ջրամատակարարման ոլորտում հասնել բավական լավ արդյունքների, սակայն կարևոր է շարունակել համատեղ ծրագրեր իրականացնել այս ուղղությամբ` ավելի մեծ հաջողություններ գրանցելու նպատակով», – նշել է նախարարը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են KfW բանկի կողմից Հայաստանում իրականացվող ոռոգման, ջրամատակարարման և
ջրահեռացման ծրագրերը, այդ թվում` Կապսի ջրամբարի վերակառուցումը, ինչը հնարավորություն կընձեռի ավելացնել Շիրակի մարզի հողօգտագործողների ոռոգման ջրի պահանջարկի բավարարման ծավալները:
Սերգո Կարապետյանն առաջարկել է բանկի ներկայացուցիչներին ուսումնասիրություններ կատարել և քննարկել բանկի ծրագրերում Մաստարայի ջրամբարի կառուցման խնդրի ընդգրկման հնարավորությունը, ինչին ի պատասխան KfW բանկի ծրագրերի ղեկավարը տեղեկացրել է, որ հարցի քննարկումը հնարավոր կլինի միայն Հայաստանում ստորգետնյա և մակերեսային ջրերի օգտագործման վերաբերյալ լիարժեք ուսումնասիրությունների արդյունքում:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության առաջարկությամբ ՀՀ կենտրոնական բանկի հետ համատեղ մշակվել են մեխանիզմներ KfW բանկի աջակցությամբ ՀՀ-ում գյուղատնտեսության ապահովագրական համակարգ ստեղծելու նպատակով: Համատեղ քննարկումների արդյունքում նպատակահարմար է համարվել ստեղծել ապահովագրական հարցերով զբաղվող կազմակերպություն:
Անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրմանը` Սերգո Կարապետյանը նշել է, որ այս ուղղությամբ ևս ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը KfW բանկից ակնկալում է օժանդակություն:
Հանդիպմանը KfW բանկի ներկայացուցիչները տեղեկացրել են, որ բանկի ֆինանսավորմամբ Գերմանա-հայկական հիմնադրամի
միջոցով Հայաստանում գործող առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից գյուղատնտեսության համար տրամադրվում են վարկեր: Ընդ որում, այդ ծրագրի երկրորդ փուլով նախատեսվում է այդ նպատակի համար ստանալ ևս 15 մլն եվրո, որը նպատակաուղղված կլինի փոքր և միջին ձեռնարկությունների զարգացմանը:
Հանդիպման ավարտին կողմերը ևս մեկ անգամ ընդգծել են հետագա համագործակցության պատրաստակամությունն ու համատեղ ծրագրերի շրջանակի ընդլայնման անհրաժեշտությունը:
Նմանատիպ նյութեր
1211 դիտում
16:27 10-03-2015
ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է գերմանական KfW բանկի ներկայացուցիչներին
811 դիտում
12:58 12-05-2015
ՀՀ բնապահպանության նախարարն ընդունել է գերմանական KfW բանկի ներկայացուցչությանը
5689 դիտում
22:25 22-08-2017
ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է Գերմանական զարգացման բանկի (KfW) պատվիրակությանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
466 դիտում
18:24 27-12-2024
ՏԿԵ նախարարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
409 դիտում
18:11 27-12-2024
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի ԱԳ նախարարի հետ