Կախարդը` Լիտվայի անտառներում. ֆոտոշարք
Լիտվացի լուսանկարիչ Վիկտորյա Ռագանան իրեն կախարդ է անվանում: Նա այնպիսի վայրում է ծնվել, որը շրջապատված է եղել անտառներով. բնությունը նպաստել է նրա երևակայության զարգացմանը և տվել է կարողություն՝ իրերն ավելի խորապես տեսնելու:
Իր յուրաքանչյուր լուսանկարով նա նպատակ ունի դիմել աշխարհի մարդկանց, որպեսզի մարդիկ բացեն աչքերը և իրերին այլ կերպ նայեն: Հայտնի չէ, նկարների հեղինակը իրոք կախարդ է, թե ոչ, բայց նրա աշխատանքներում յուրատեսակ կախարդական հմայք կա: