211652_close_icon

Վրաստանի նախագահը Բրյուսել է մեկնել

views-count984 դիտում article-date 12:56 11-05-2015
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին այսօր աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել: Ինչպես տեղեկացնում է Վրաստանի նախագահի աշխատակազմի մամլո ծառայությունը, վերջինս հանդիպումներ է անցկացնելու Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի և Հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Յոհաննես Հանի հետ: Հանդիպումներ են նախատեսված նաև Եվրախորհրդարանի քաղաքական կուսակցությունների առաջնորդների, Եվրոպայի Առևտրա-արդյունաբերական պալատի միության նախագահ և էներգետիկայի հարցերով եվրահանձնակատարի հետ: Մարգվելաշվիլին կմասնակցի նաև Արևելյան գործընկերության «The Eastern Partnership-Partnership of Free Choice» խորագրով կոնֆերանսին, հանդես կգա Եվրախորհրդարանի արտաքին հարցերով հանձնաժողովի նիստում, մամլո ասուլիս կտա լրագրողներին և կհանդիպի ՆԱՏՕ-ի գլխավր քարուղար Յենց Սթոլթենբերգի, ինչպես նաև Բելգիայի թագավոր Ֆիլիպի հետ:

Նմանատիպ նյութեր