Քեմերոնը բացառում է Շոտլանդիայի անկախության հարցով երկրորդ հանրաքվեի անցկացումը
Չնայած շոտլանդացի ազգայնականների՝ մայիսյան ընտրություններում տարած հաղթանակներին, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը բացառել է Շոտլանդիայի անկախանալու հարցով երկրորդ հանրաքվեի անցկացումը, հաղորդում է Reuters-ը:
Քեմերոնը նշել է, որ Շոտլանդիայի լիազորությունները կընդլայնվեն Մեծ Բրիտանիայի կառավարության ընդունած ծրագրի շրջանակներում:
«Մենք արդեն անցկացրել ենք հանրաքվե, և Շոտլանդիան հստակորեն քվեարկել է Միացյալ Թագավորության կազմում մնալու օգտին: Այլ հանրաքվե չի անցկացվի»,-ասել է նա: