211652_close_icon
views-count1678 դիտում article-date 16:33 19-09-2014

Հրապարակվել են Շոտլանդիայի անկախության հանրաքվեի վերջնական արդյունքները

Հրապարակվել են Շոտլանդիայի անկախության մասին երեկ անցկացված հանրաքվեի վերջնական արդյունքները: Ըստ Lenta.ru-ի՝ բոլոր քվեների հաշվարկից հետո պարզվել է, որ Շոտլանդիայի անկախության օգտին քվեարկել է 1.617.989 մարդ` 44.7 տոկոս: Դեմ է արտահայտվել 2.001.926 մարդ` 55.3 տոկոս: Քվեարկության մասնակցության ցուցանիշը կազմում է 84.59 տոկոս: Անկախության կողմնակիցները հաղթել են 32 օկրուգից միայն 4-ում, այդ թվում նաև Գլազգոյում: Այդպիսով, հաղթելու համար անկախության կողմնակիցներին չի բավականացրել 191.969 քվե: Վարչապետ Ալեքս Սալմոնդն արդեն ընդունել է պարտությունը, սակայն հայտնել է, որ Լոնդոնը, միևնույն է, Շոտլանդիայի կառավարությանը պետք է ավելի շատ լիազորություններ տրամադրի:

Նմանատիպ նյութեր