211652_close_icon
views-count33768 դիտում article-date 10:05 11-05-2015

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնական բաժնի ծառայողները բացահայտել են «ՏՈՏՈ» բուքմեյքերական կենտրոնում ճանաչված վիրաբույժին մահվան հասցրած քաղաքացու ինքնությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները, ձեռնարկելով ստացված օպերատիվ տվյալները, պարզել են երեկ՝ մայիսի 10-ին, Երևանի Գրիգոր Լուսավորիչ-Մաշտոց փողոցների խաչմերուկում «ՏՈՏՈ» բուքմեյքերական կենտրոնում հայտնաբերված Հայաստանում ճանաչված և հարգված վիրաբույժ Ահարոն Կարապետյանին մահվան հասցրած քաղաքացու ինքնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս Երևան քաղաքի բնակիչ, 47-ամյա Հրանտ Իսպիրյանն է: Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ նրան տարիներ առաջ վիրահատել է Ա. Կարապետյանը, ինչի շնորհիվ նա փրկվել է մահից: Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2015/05/10/52390/]հայտնել էր ֆոտոլրագրողը[/url], մայիսի 9-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:00-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ էր ստացվել շտապօգնության ենթակայանից, որ բժիշկների խումբը կանչով մեկնել է Մաշտոց-Գրիգոր Լուսավորիչ փողոցների խաչմերուկում գործող «ՏՈՏՈ» բուքմեյքերական կենտրոն և ներսում հայտնաբերել են տղամարդու դի: Նշված վայր էր ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արտակ Պողոսյանի գլխավորությամբ: Ժամանել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք -Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Վիգեն Մեսրոպյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ մահացածը հանդիսանում էր Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի բնակիչ, 50-ամյա Ահարոն Կարապետյանը: [color=#CC0000] SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է դեպքի վերաբերյալ՝ ոստիկանության տրամադրած տեսանյութը: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր