211652_close_icon
views-count16041 դիտում article-date 19:36 11-05-2015

Երևանի «Մետաքս» թաղամասում կա համաճարակի վտանգ. պատկան մարմինները մի քանի ժամ «պռատակոլնի» աշխատելուց հետո՝ գործն անավարտ թողեցին ու հեռացան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

.Արդեն մի քանի օր է՝ Երևանի Կենտրոն վարչական շրջանի Խորենացի 112 հասցեում գործող խմորեղենների, «ՏՈՏՈ» բուքմեյքերական կենտրոնի, «Մետաքս» տաքսի ծառայության, համակարգչային կենտրոնի մի քանի աշխատակիցներ աշխատանքի վայրում իրենց պատկերացնում են, որ գտնվում են Վենետիկում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պատճառը օրեր առաջ, դեռևս անհայտ պատճառներով, նշված օբյեկտների նկուղային հարկերում կուտակված մարդաբոյ ջուրն է, ինչի պատճառով նշված տարածքներում արդեն տիրում է գարշահոտություն: Իրավիճակի մասին տեղեկացվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ռուբեն Սադոյանը և Տարածքային կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնը, ովքեր այսօր առավոտվանից փորձում են բացել այդ հատվածով անցնող ջրահեռացման խողովակները: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ որպես բարի կամքի դրսևորում՝ բնակիչներին օգնության ձեռք է մեկնել «Երևան Ջուր» ընկերությունը, որի աշխատակիցները երկաթե պարանների միջոցով խցանված խողովակների միջից դուրս են բերել նեխած կտորներ: Ժամեր առաջ աշխատանքները դադարեցվել են, քանի որ թաղապետարանի և Կոմունալ տնտեսության աշխատակիցներն ասել են, որ Ջրվեժից նոր տեխնիկա են բերելու, սակայն Նոյի ագռավի նման գնացել են ու մինչ այժմ չկան: Բնակիչների հույսը քաղաքապետ Տարոն Մարգարյանն է, ով, երևի, ագռավի հետևից մի ղուշ կուղարկի, որից հետո պատկան մարմինները, այս անգամ, գործին «ջիգյարով» կկպնեն, հակառակ դեպքում՝ «Երևան Ջուր»-ը ինչքան էլ փորձի օգնել բնակչին, միայնակ անզոր է: Եթե կարճ ժամանակում խնդիրը չլուծվի՝ քաղաքի կենտրոնում՝ «Մետաքս» թաղամասում, Կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանին պատկանող «Մետաքս Գոլդ» առևտրի կենտրոնի հարևանությամբ կհայտարարվի համաճարակի թիվ 1 աստիճան: Լուսանկարները և տեսանյութը ՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր