5822 դիտում
01:34 08-02-2014
Երևանի Մետաքս թաղամասում բախվել են BMW-ն ու Лада-ն
Այսօր՝ փետրվարի 8-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:20-սահմաններում Մովսես Խորենացու փողոցում հայտնի Մետաքս թաղամասում բախվել են Երևանի բնակիչներ 23-ամյա Նարեկ Դեմիրճյանի վարած BMW մակնիշի 29 UL 371 համարանիշի և 35-ամյա Մարգար Սայադյանի վարած Ваз 21 150 մակնիշի 34 LM 063 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան:
Կարճ ժամանակում վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի և ապահովագրական ընկերությունների աշխատակիցները:
Բախման հետևանքով Лада-ն հայտնվել էր ծաղկի սրահի մոտ ու եթե վարորդները վթարի մեղավոր համարեն միմյանց, կժամանի ՃՈ հետաքննչական բաժնի հետաքննիչը ում կողմից էլ փաստի առթիվ նյութեր կնախապատրաստվեն:
Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի
Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
15424 դիտում
17:19 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն»
35516 դիտում
15:53 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ 24-ամյա երիտասարդը «աչքի վնասվածք հրազենով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց