Քարդաշյանի կրտսեր քույրը խանդում է Ջասթին Բիբերին
Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրերից մեկը՝ մոդել Քենդալ Ջենները, իսկապես սիրում է Ջասթին Բիբերին, իսկ նա էլ ոչ մի կերպ չի կարողանում մոռանալ նախկին ընկերուհուն՝ Սելենա Գոմեսին: Չնայած նրանք վաղուց են բաժանվել եւ երկուսն էլ կյանքի ուղեկից ունեն, երգիչը շարունակում է նրա մասին մտածել:
Վերջերս նա հայտարարել էր, որ Սելենան իր ոգեշնչման աղբյուրն է, իսկ Met Gala-2015-ի ժամանակ չէր կարողանում աչքը կտրել Գոմեսից:
Բնականաբար, այդ պահվածքը չի կարողանում հանդուրժել Քենդալ Ջենները: Զույգի մտերիմների խոսքով՝ նա իսկապես սիրում է Բիբերին եւ ցավում այն բանի համար, որ նա մինչ օրս մտածում է Սելենայի մասին:
«Իրականում Քենդելն ու Բիբերը լավ զույգ կլինեին, բայց աղջիկը ոչինչ չի կարող փոխել, քանի որ Բիբերն ապրում է իր կանոններով»,-ասել են նրանք: