Քաբուլում պայթյունի հետեւանքով դատախազության աշխատակիցներ են զոհվել
Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում մահապարտը պայթյուն է իրականացրել գլխավոր դատախազության աշխատակիցներին տեղափոխող ավտոբուսի հարեւանությամբ, ինչի հետեւանքվ առնվազն 3 մարդ է զոհվել, եւս 16 հոգի էլ տարբեր աստիճանի մարմնական վնասվածք է ստացել:
Ոստիկանության տվյալներով՝ չարագործը մոտ է վազել ավտոբուսին եւ գործի դրել գոտկատեղին ամրակցված պայթուցիկը:
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբան» խմբավորումը: