Նեպալի ազգային պարկում որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել են
Նեպալի «Լանգթանգ» ազգային պարկում, որի տարածքում մեկ գյուղ կա, դադարեցվել են երկրաշարժի հետեւանքով կորած զբոսաշրջիկների, նրանց ուղեկցորդների եւ տեղի բնակիչների որոնողափրկարարական աշխատանքները: Պատճառը ձնահոսքն է:
Այդ շրջանում միանգամից մի քանի ձնահոսք է տեղի ունեցել, եւ փրկարարները ստիպված տեղափոխվել են անվտանգ վայր:
Օրեր առաջ ազգային պարկի տարածքում հաջողվել էր հայտնաբերել 20 մարմին: Նախնական տվյալներով՝ ձնահոսքերի տակ 180 մարդ է մնացել: