«Բարսելոնայի» հերթական հաղթանակը, Պեդրոյի ֆանտաստիկ գոլը
Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 36-րդ տուրում առաջատարը՝ «Բարսելոնան» սեփական հարկի տակ ընդունեց «Ռեալ Սոսյեդադին»: Կատալոնացիները առանց մեծ ճիգեր գործադրելու հաղթեցին 2:0 հաշվով:
Հանդիպման հաշիվը 51-րդ րոպեին բացեց բրազիլացի Նեյմարը, իսկ 86-րդ րոպեին շրջադարձ հարվածով հրաշալի գոլի հեղինակ դարձավ Պեդրոն:
Այս հաղթանակից հետո «Բարսելոնան» վաստակեց 90 միավոր եւ շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը:
Իսպանիայի առաջնություն, 36-րդ տուր
«Բարսելոնա» - «Ռեալ Սոսյեդադ»՝ 2։0
Նեյմար՝ 51, Պեդրո՝ 86