slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Մայիսի 9-ի առթիվ տոնական միջոցառումներ են անցկացվել վարչական բոլոր շրջաններում
211652_close_icon

Մայիսի 9-ի առթիվ տոնական միջոցառումներ են անցկացվել վարչական բոլոր շրջաններում

views-count2237 դիտում article-date 20:16 09-05-2015
Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյակի և Շուշիի ազատագրման 23-ամյակի առթիվ, նախքան Մայր Հայաստան հուշահամալիրի տարածքում կազմակերպված տոնական շքերթը, պատերազմի վետերաններն ու ազատամարտիկները Երևանի վարչական շրջանների աշխատակազմերի ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել են տեղերում Հայրենական Մեծ պատերազմում և Արցախյան ազատամարտում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձան-հուշակոթողների տարածքներ՝ հարգանքի տուրք մատուցելով զինակից ընկերների հիշատակին: Հարգանքի տուրք է մատուցվել նաև Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանի հիշատակին: Երևանի քաղապետի առաջին տեղակալ Կամո Արեյանն ու մայրաքաղաքի «Մաշտոց» տարածքի զինվորական կոմիսար, Հովհաննես Բաղրամյանի եղբոր թոռ, գնդապետ Արթուր Բաղրամյանը ծաղկեպսակ են դրել ու ծաղիկներ խոնարհել հայազգի մեծանուն զորահրամանատարի հուշարձանին: Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ բոլոր վարչական շրջաններում անցկացվել են նաև տոնական միջոցառումներ, որոնք մեկնարկել էին դեռևս նախօրեին: Համերգային ծրագրերին ելույթ են ունեցել մշակույթի տների, արվեստի դպրոցների սաներ՝ կատարելով մայիսյան հաղթանակներին նվիրված ստեղծագործություններ։ Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Նմանատիպ նյութեր