Իրանը հորդորում է Գերմանիային ներդրումներ կատարել Իրանի տնտեսության մեջ
Բեռլինում կայացած Էներգետիկ անվտանգության հարցով գագաթաժողովում Իրանի նավթի նախարար Բիջան Նամդար Զանգանեն կոչ է արել Գերմանիայի բիզնեսի խոշորագույն ներկայացուցիչներին իրենց ներդրումները կատարել Իրանի տնտեսության մեջ:
«Մենք համապատասխան ենթակառուցվածքներ ենք նախապատրաստել դրա համար, իսկ երկրի կառավարությունը մեծ աջակցություն կցուցաբերի բոլոր ներդրողներին»,-ասել է իրանցի նախարարը՝ հավելելով, որ Իրանի նավթագազային ոլորտը կարիք ունի ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործման:
Իրանի կառավարությունը ծրագրում է 180 մլրդ դոլար ներդնել մինչև 2022 թվականը երկրի նավթային-գազային ոլորտը վերականգնելու գործում: