Իրաքում ավելի քան 1000 սուննիներ միացել են աշխարհազորին
Իրաքի Անբար նահանգի ավելի քան հազար սուննի-մարտիկներ միացել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարող և իշխանությունների կողմից վերահսկվող աշխարհազորայիններին:
Նահանգապետը հայտարարել է Անբարի շուրջ 65 տոկոս տարածքի ազատագրման գործողություններ սկսելու մասին. տարածքը 1.5 տարի «Իսլամական պետություն» խմբավորման վերահսկողություն ներքո է: