Ուկրաինան առաջին անգամ 2-րդ աշխարհամարտի զոհերի հիշատակը հարգել է ոչ թե մայիսի 9-ին այլ` 8-ին
Ուկրաինան 70 տարում առաջին անգամ 2-րդ աշխարհամարտի զոհերի հիշատակը հարգել է ոչ թե մայիսի 9-ին այլ` 8-ին. այդ օրը հիշատակման արարողություններ են տեղի ունենում Եվրոպայի շատ երկրներում: Գեորգիևյան ժապավենների փոխարեն ուկրաինացիները կրել են կարմիր կակաչներ:
Կիևի` Հայրենական մեծ պատերազմի պատմության թանգարանի հուշահամալիրում տեղի է ունեցել «Խաղաղության առաջին րոպեն» հիշատակի ակցիա, որին մասնակցել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն: Իր ելույթում Պորոշենկոն ընդգծել է ուկրաինացիների մեծ դերը հաղթանակում: