211652_close_icon
views-count1259 դիտում article-date 20:31 09-05-2015

Անջելինա Ջոլիի «Ծովի մոտ» ֆիլմի պրեմիերան կկայանա 2015թ. նոյեմբերին

Ինչպես տեղեկացնում է «korrespondent.net»-ը, ամերիկյան «Universal» կինոընկերությունը հայտարարել է Անջելինա Ջոլիի «Ծովի մոտ» ֆիլմի վարձույթում հայտնվելու ամսաթիվը՝ պրեմիերան կկայանա 2015թ. նոյեմբերի 13-ին։ Այդ օրը ֆիլմը կհայտնվի ԱՄՆ-ի կինոթատրոններում։ Այնուհետև ֆիլմը կներկայացվի այլ երկրների կինոշուկաներում»,- նշվում է ինոընկերություն մամուլի հաղորդագրությունում։ Անջելինա Ջոլին ոչ միայն ֆիլմի ռեժիսորն է, այլև՝ սցենարի հեղինակն ու գլխավոր դերակատարը։ Իրադարձությունը տեղի է ունենում նախորդ դարի 70-ականներին։ Ֆիլմը պատմում է ամերիկացի գրողի մասին, ում դերը կատարում է Ջոլիի ամուսինը՝ Բրեդ Փիթը։ Նա կնոջ հետ ժամանում է Ֆրանսիա։ Զույգը վերջին ջանքերն է ներդնում ամուսնությունը փրկելու համար։

Նմանատիպ նյութեր