1250 դիտում
19:21 15-06-2014
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Ուիլյամ Հեյգի և Անջելինա Ջոլիի նախաձեռնած գագաթնաժողովին
Հունիսի 11-13-ը Լոնդոնում` Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ուիլյամ Հեյգի և ՄԱԿ Փախստականների բարձրագույն հանձնակատարի հատուկ բանագնաց Անջելինա Ջոլիի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Ընդդեմ հակամարտություններում սեռական բռնության» համաշխարհային անդրանիկ գագաթաժողովը, որին Հայաստանը ներկայացնում էր ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը:
Գագաթաժողովին մասնակցեցին աշխարհի 120-ից ավելի պետությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, ՄԱԿ տարբեր կառույցների ղեկավարներ, բազմաթիվ ոչ կառավարական կազմակերպություններ:
Գագաթաժողովի նպատակն էր պատերազմների և հակամարտությունների ընթացքում բռնաբարությունների և սեռական բնույթի այլ հանցագործությունների կանխարգելումը և հետագա բացառումը, անպատժելիության մթնոլորտի վերացումը, բռնության զոհերի պաշտպանությունը և իրավունքների վերականգնումը, անցյալ և ներկա ոճրագործությունների իրականացնողների պատասխանատվության ենթարկումը` ապագայում նման հանցանքների կրկնությունը բացառելու նպատակով:
Նմանատիպ նյութեր
2502 դիտում
22:51 02-09-2014
Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի հարսանեկան առաջին լուսանկարները
1943 դիտում
20:20 16-12-2014
Անջելինա Ջոլիի կոչը` ԱՄՆ իշխանություններին
Այս բաժնից
361 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
760 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
667 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը