Նյույորքյան փորձագետները կանխատեսում են նավթի գնանկում՝ մինչև 35 ԱՄՆ դոլարի նշագիծ
Գերավելցուկի ֆոնին նավթի համաշխարհային գինը կրկին իջնում է, գրում է Bloomberg պարբերականը:
Այսօր առավոտյան Brent տեսակի նավթի փետրվարյան ֆյուչերսների արժեքն իջել է 2,59%-ով՝ հասնելով 46,21 դոլարի՝ 1 բարելի դիմաց: WTI տեսակի թեթև նավթի փետրվարյան ֆյուչերսների գինն իջել է 1,07%-ով՝ հասնելով 45,58 դոլարի՝ 1 բարելի դիմաց:
Փորձագետները կանխատեսում են «սև ոսկու» գնանկում մինչև 35 դոլարի սահմանագիծը: Նման կարծիք է հայտնել Նյու Յորքում գործող Bank of America-ի ապրանքների ուսումնասիրման բաժնի ղեկավար Ֆրանցիսկո Բլանշը:
Նույն կարծիքն է արտահայտել նաև Նյու Յորքում գործող Societe Generale SA ընկերության հետազոտական բաժնի ղեկավար Մայք Ուիթները: Ըստ նրա՝ առաջիկայում նավթի գինը 1 բարելի դիմաց կիջնի մինչև 40 ԱՄՆ դոլարի նշագիծը: