211652_close_icon
views-count2904 դիտում article-date 12:17 06-07-2016

50 Cent-ը 12 տարեկանում սկսել է զբաղվել թմրանյութերի առևտրով

Քուրտիս Ջեյմս Ջեքսոն III-ը, կամ 50 Cent-ը ծնվել է Հարավային Ճամայկայում։ 12 տարեկանում սկսել է զբաղվել թմրանյութերի առևտրով։ Տարիներ անց` վերջ տալով անօրինական գործունեությանը՝ Ջեքսոնը ցանկանում է իր կարիերան կերտել որպես ռեփեր, սակայն 2000 թվականին ներառվում է զինված գործողության մեջ և, որպես արդյունք՝ վիրավորվում ատրճանակի 9 կրակոցից։ Առաջին՝ «Guess Who's Back?» ալբոմը թողարկելուց հետո Ջեքսոնով սկսվում է հետաքրքվել ռեփեր Էմինեմը, որից հետո պայմանագիր է կնքվում «Interscope Records»-ի հետ։ Էմինեմի և Դոկտր Դրեի օգնությամբ Ջեքսոնը դառնում է աշխարհի առավել պահանջված ռեփերներից մեկը։ 2003 թվականին Ջեքսոնը հիմնում է «G-Unit Records» ձայնագրման լեյբլը՝ ընդգրկելով մի շարք այլ նշմարելի ռեփերների՝ Յանգ Բաքին, Թոնի Յեյոյին և Լլոյդ Բենքսին։ Ջեքսոնը տարաձայնություններ է ունեցել մի շարք այնպիսի ռեփերների հետ, ինչպիսիք են Ջա Ռուլը, Նասը, Ֆեթ Ջոն, Քեմռոնը, Ջադաքիսը, Փաֆ Դեդդին, Ռիք Ռոսը, ինչպես նաև «G-Unit»-ի նախկին անդամներ Յանգ Բաքը և Դը Գեյմը։

Նմանատիպ նյութեր