Ջերոմ Բոատենգը իր քննադատներին պատասխանել է «Կնքահայրի» միջոցով
Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Ջերոմ Բոատենգը բավական օրիգինալ կերպով է արձագանքել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ «Բարսելոնա»-«Բավարիա» [url=https://shamshyan.com/hy/article/2015/05/07/52007/]խաղից[/url] (3:0) հետո իր հասցեին հնչած քննադատություններին եւ [url=https://shamshyan.com/hy/article/2015/05/07/52039/]հումորներին[/url], որը կապված էր նրա հետ, թե ինչպես Լիոնել Մեսին շրջանցեց Բոատենգին և խփեց երկրորդ գնդակը:
Բոատենգը Թվիթերի տեղադրել է «Կնքահայրը» հայտնի ֆիլմից մի լուսանկար, որի տակ նույն ֆիլմից մեջբերում է արել. «Քեզ ատողները հնարավորինս բարձր են գոռում քո անհաջողության դեպքում, եւ շշնջում՝ քո հաջողության դեպքում»: