211652_close_icon
views-count595 դիտում article-date 19:24 09-05-2015

Պահպանողականների հաղթանակին զուգահեռ` անգլիական ֆունտը թանկացել 2.5 ցենտով

Բրիտանական ընտրությունները և դրանցում պահպանողականների հաղթանակը նպաստել են բրիտանական ֆունտի արժևորմանը: Ինչպես տեղեկացնում է «gazeta.ru»-ն՝ ֆինանսական շուկաները ողջունում են երկրի գործող վարչապետ Դևիդ Քեմերոնի հաջողությունը, քանի որ անգլիական ֆունտն ամերիկյան դոլարի համեմատ ամենաարագն է թանկացել 2009 թվականից ի վեր: Իսկ ահա մայիսի 7-ի երեկոյան, տեղի ժամանակով ժամը 22:00-ին, էքզիթ-պոլի արդյունքների հրապարակումից հետո ֆունտը 1%-ով աճել է: Երբ ընտրությունների նախնական արդյունքները հաստատել են պահպանողականների հաղթանակը, երկրի ազգային արժույթը շարունակել է աճել և թանկացել 2.5 ցենտով՝ մինչև 1.55 դոլար: Դա ամենաբարձր ցուցանիշն է` վերջին երկու ամսում:

Նմանատիպ նյութեր