211652_close_icon
views-count897 դիտում article-date 18:05 09-05-2015

Եվրահանձնաժողովն օրենսդրության և ինստիտուցիոնալ շրջանակների փոփոխության վերաբերյալ Վրաստանից լրացուցիչ քայլեր է ակնկալում

Մայիսի 8-ին հրապարակված Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ ասված է, որ Վրաստանը դեռ չի իրականացրել Եվրամիության հետ վիզայի վերացման համար անհրաժեշտ բոլոր առաջարկները: Ինչպես տեղեկացնում է «mir24.tv»-ն, այսպիսով, Եվրահանձնաժողովն օրենսդրության և ինստիտուցիոնալ շրջանակների փոփոխության վերաբերյալ լրացուցիչ քայլեր է ակնկալում: Մասնավորապես, ըստ այս կառույցի, Վրաստանի առաջընթացը կարճ ժամկետներում զգալի է եղել և համապատասխանում է երկրորդ փուլի նպատակներին: Գործող օրենսդրական և ինստիտուցիոնալ շրջանակները և պրակտիկան, որ ներառված են վիզայի ազատականացման գործողությունների պլանի չորս բաժիններում, համապատասխանում են եվրոպական և միջազգային չափանիշներին, բայց Վրաստանը դեռ պետք է իրականացնի մնացած առաջարկները, անհրաժեշտ կլինեն բոլոր մասնակիցների շարունակական ջանքերը»:

Նմանատիպ նյութեր