211652_close_icon

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է Արցախի ՊԲ զորամասերից մեկը

views-count1652 դիտում article-date 09:25 09-05-2015
Մայիսյան եռատոնին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով Արցախ ժամանած ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ԼՂՀ վարչապետի և պաշտպանության նախարարի ուղեկցությամբ մայիսի 8-ին այցելել է բանակի կենտրոնական ենթակայության զորամասերից մեկը: Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ Պաշտպանության նախարարության կայքից: Զորամասի մշտական տեղակայման վայրում կատարած շրջայցի ընթացքում ՀՀ վարչապետը եղել է զորանոցներում, շփվել զինծառայողների հետ, պատասխանել նրանց հուզող հարցերին և ծանոթացել վերջիններիս սոցիալ-կենցաղային պայմաններին:

Նմանատիպ նյութեր