882 դիտում
18:32 08-05-2015
Հայ փաստաբանը նշանակվել է Փաստաբանների միջազգային միության նախագահի խորհրդական
Փաստաբանների Միջազգային Միության (Union Internationale des Avocats) տնօրենների կոմիտեի որոշմամբ ՀՀ փաստաբանների պալատի նախագահի միջազգային հարաբերությունների գծով խորհրդական, պալատի խորհրդի անդամ Մարտուն Փանոսյանը նշանակվել է այդ միության նախագահի խորհրդական:
Նշենք, որ միությունը հիմնադրվել է 1927 թվականին և աշխարհում ամենահին կառույցն է իր տեսակի մեջ : Ներկայումս միությանը անդամակցում են շուրջ 2.000 անհատ փաստաբաններ և շուրջ 110 պետություններ ներկայացնող 200 փաստաբանական միություններ և ասոցիացիաներ: 1971թ. ի վեր միությունը հատուկ խորհրդատվական կարգավիճակ ունի ՄԱԿ-ի և Եվրոպայի խորհրդում: Ներկայում Փաստաբանների Միջազգային Միության նախագահն է Պոլ Նեմոն:
ՀՀ Փաստաբանների պալատը անդամակցում է Փաստաբանների Միջազգային Միությանը 2013թ. դեկտեմբեր ամսից:
Նմանատիպ նյութեր
2670 դիտում
16:38 30-10-2018
Ֆրանսիայի Մոնպելիե քաղաքի փաստաբանների միության պատվիրակությունն այցելել է Հայաստանի փաստաբանների պալատ
Այս բաժնից
427 դիտում
18:19 28-11-2024
ԱԺ-ում հանդիպել են Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի անդամները
526 դիտում
18:07 28-11-2024
Արարատ Միրզոյանը և Էլինա Վալտոնենը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգային հարցեր