ԱՄՆ-ում քաղաքապետի ընտրություններին խոզ է մասնակցում
ԱՄՆ Միչիգան նահանգի Ֆլինտ քաղաքի քաղաքապետի ընտրություններին խոզ է մասնակցում: «Գիգլզ» անունով խոզի թեկնածությունն առաջադրվել է տեղացի փաստաբան Մայքլ Յուինգայի ջանքերով:
Նա այդ քայլին դիմել է այն բանից հետո, երբ թեկնածություն են առաջադրել 2 նախկին դատապարտյալներ: Մեկը ժամանակին բանտ է ընկել սպանության, իսկ մյուսը` հարբած վիճակում ավտոմեքենա վարելու մեղադրանքով:
Փաստաբանը հայտարարել է, որ խոզն ավելի խելացի է նրանցից: