Բրիտանացի համրին ձերբակալել են` ոստիկանին ժեստերով «խոզ» անվանելու համար
Մեծ Բրիտանիայում ոստիկանին վիրավորելն անպատիժ չի մնում, անգամ եթե անպատվողը խոսել չի կարող: 25-ամյա Լինլի Հասանին ձերբակալել են այն բանի համար, որ ժեստերի լեզվով ոստիկանին «խոզ» է անվանել: Հարուցվել է քրեական գործ:
Ոստիկանը` Պիտեր Կելլին հայտարարել է, որ տիրապետում է ժեստերի լեզվին եւ հասկացել է, որ Լինլին իրեն «խոզ» է անվանել:
Դեպքը տեղի է ունեցել Քենդալ քաղաքի «Մագդոնալդս»-ում, երբ հարբած Լինլին վիճել է երկու ոստիկանների հետ: Հասանը հասարակական կարգը խախտելու համար մեղավոր է ճանաչվել: